Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը կկասեցնի Նիկոլ Փաշինյանի դիմումը

Հունիս 15,2012 10:38

Սահմանադրական դատարանը մտել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այսօր գրավոր ընթացակարգով պետք է քննվեր մայիսի 6-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանի  թիվ 7 ԸԸՀ-ի մայիսի 11-ի 37-Ա որոշման հետ կապված դիմումը: Զեկուցողն էր ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ զեկուցողը առաջարկել է գործի վարույթի կասեցնել՝ համաձայն ՍԴ մասին օրենքի 56 հոդվածի: Գ. Հարությունյանն ասաց, որ դա դատավարական ընթացքի կասեցում է նշանակում, իսկ հիմք է հանդիսացել այն, որ դիմումատուն հայտնել է, թե ԿԸՀ-ն է իր գործողություններով զրկել  իրեն  վարչական դատարան դիմելու իրավունքից: Իսկ դատարանում պատասխանող է ճանաչված ԸԸՀ-ն:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ մեկնաբանությամբ, թեկնածուների գրանցումները վերապահված են եղել գրանցման մարմիններին: ՍԴ-ն գտնում էր, որ պետք է այս հանգամանքները ուսումնասիրվեն, որպեսզի կասեցման որոշմամբ պետական մարմիններից պահանջվեն պատասխանները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930