Լրահոս
Օրվա լրահոսը

Յո յերթա՞ս… Սիվիլիթաս…

Հունիս 15,2012 10:28

Մի անգամ Հայաստանի արտգործնախարարին հարցրի՝ «Մենք դեմոկրատական երկիր ե՞նք»։ Վարդան Օսկանյանը փաստեց՝ «Մենք ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին ենք…»։

Ինձ թվում է՝ մենք այդ ճանապարհին շատ շահավետ կանգառ ենք կատարել… Միշտ մնալ մի կետում, երբ Արեւմուտքից քեզ բոլորը քաջալերում են, Ռուսաստանը` աջակցում, Իրանը` գոհ…

Բայց դա նաեւ ներքին կյանքում է շատ շահավետ կանգառ։ Խոսելով մարդու իրավունքների մասին, միշտ հիշեցնել, որ մարդը անսխալական չէ։ Ու իր սխալների համար ամեն րոպե կարող է պատժվել։ Կնայեմ քո սխալներին՝ նայած, թե դու ինձ ինչ աչքով ես նայում…

Կա՞ արդյոք Հայաստանում գեթ մի միամիտ մարդ, որը համոզված չլինի, որ Վարդան Օսկանյանին երբեք հարցաքննության չէին կանչի, եթե նա չքննադատեր Հայաստանի կառավարությանը։ Էդ քննադատությունը հիմնված է միանգամայն օբյեկտիվ փաստերի վրա՝ հանրապետականների կառավարման օրոք, խոստովանենք, մենք սկսել ենք ավելի վատ ապրել։ Խնդրում եմ, ընտրությունների թեման մի շոշափեք, դա շատ, շատ նուրբ թեմա է՝ եվրոպական բազմաթիվ պետությունների նախկինում իշխող կուսակցություններին է հետաքրքրում՝ ինչպես, ինչ ձեւերով է հաջողվել տնտեսական աննախադեպ անկում արձանագրած քաղաքական ուժին համոզել սեփական ժողովրդին, որ քվեարկի իր օգտին… Մենք մեկուկես տասնամյակ առաջ «կարուսել» ունեինք, որի վրա անցյալ տարի նոր զարմացան ռուսաստանցիները, երեւի մի տասնամյակ էլ կպահանջվի եվրոպացիներից հասկանալու համար, թե ինչպես կարելի է կոնկրետ փողի դիմաց կոնկրետ կուսակցություն ընտրել…

Բայց էդ սաղ հեչ… Պարզապես ապշեցնում է չարախնդությունը, երբ մարդիկ խոսում են Վարդան Օսկանյանի մասին… Այ դու, սրիկա, այն ժամանակ այսպիսինն էիր, դե հիմա վայելիր…

Նախկին մեկ այլ արտգործնախարար՝ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ նույնանման մեղադրանքերը՝ փողերը լվացքի մեքենայի միջոցով օրինականացնելու վերաբերյալ երբեք դատավճռի չվերածվեցին։ Համոզված եմ, որ չի լինի նաեւ այս անգամ… Պարզապես իշխանությունների նպատակը միանգամայն հստակ է՝ հորդորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին կարդալ Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայական ողջ շքախումբը» վեպը՝ չկա մարդ, որի կյանքում կեղտ չի եղել, պարզապես պետք է կարողանալ հայտնաբերել այդ կեղտը… Կամ էլ հորինել…

Սա անցյալ դարի սկզբներում էր…

Սյունակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-իայլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:

Ejournal

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930