Ժամը 23:15-ից առանց զգուշացման միանգամից հոսանքազրկվել է Սյունիքի մարզկենտրոնը: Միայն 40 րոպե հետո` 23:55-ի սահմաններում, վերականգնվեց Կապան քաղաքի էլեկտրականությունը: Գիշերվա ժամին առանց էլեկտրականության մնացած մարզկենտրոնի բնակչությունը ստիպված էր հերթական անգամ մոմի լույսի կամ այլ լուսատու սարքավորումների խամրած լուսավորության տակ մնալ:
Հոսանքազրկումից հատկապես տհաճ անակնկալի են եկել կապանցի ֆուտբոլասերները, ովքեր այդ ժամանակ լարված հետեւում էին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Իռլանդիա խաղին:
Վերջին շրջանում բավականին հաճախակի են դարձել մարզկենտրոնի հոսանքազրկման դեպքերը, օրվա տարբեր ժամերին ու ամսվա տարբեր օրերին: Իսկ, թե որն էր էլեկտրականության վերջին խափանման պատճառը, բնակչությանը դեռեւս հայտնի չէ, սակայն մի բան ակնհայտ է, որ դժգոհություններն ու բողոքները սպասարկող կառույցի հանդեպ գնալով ավելանում են:
Էլեկտրականություն մատակարարող կառույցի պարզաբանումները խնդրի վերաբերյալ ստանալուց հետո կներկայացնենք առաջիկա թողարկումներում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ