Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որից 49 համայնքում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ:
Հունիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը համայնքների ղեկավարներին ասաց, որ նրանք պարտավոր են ըստ ժամանակացույցի իրականացնել ընտրությունների կազմակերպման համար օրենքով սահմանված իրենց լիազորությունները : Մարզպետն ընտրությունների ակնկալիքների վերաբերյալ հայտարարեց. «Շատ կարեւոր է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով մենք կարողանանք այն ձեռքբերումները, որ ունենք Աժ ընտրություններում, է’լ ավելի զարգացնենք , ավելացնենք, այլ ոչ թե ետ նահանջ ունենանք: Ես չեմ կարծում, որ մեծ փոփոխությունների կենթարկվի մեր համայնքապետարանների կազմը, որովհետեւ բոլորդ փորձառու եք, ընդունված եք տեղերում: Չնչին բացառություններ կարող են լինել , որովհետեւ, լարվածություն, ես ենթադրում եմ՝ կլինի, բայց դեռեւս ժամանակից շուտ եզրակացություններ չանենք…»
Արմեն Ղուլարյանը, ով նաեւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է, հավելեց. «Ես էլի եմ կրկնում, մենք մեր թիմով պետք է փորձենք, որ թիմը, կորիզը պահպանվի»:
Ոսկան ՍՍՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև