Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում դիպլոմներ էին հանձնում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին: Տերունական աղոթքից հետո Վարչապետ Տիգրան Սարգսյանը լավագույն ուսանողներին շնորհավորում է ու հանձնում դիպլոմները: Միջոցառմանը ներկա էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ուսանողուհի Տիգրանուհի Խաչատրյանը նույնպես ստացավ կարմիր դիպլոմ: Սովորում է ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում: Այս չորս տարիների ընթացքում նա հասցրել է մասնագիտանալ լեզվի ու գրականության ոլորտում: Այդ ամենին զուգահեռ, հասցրել է անցկացնել հետաքրքիր ուսանողական կյանք` միջոցառումների կազմակերպումից մինչեւ Էքսկուրսիայի: Համալսարանում գրեթե խնդիր չի ունեցել. «Անհամաձայնություններ, ի՞նչ խոսք, եղել են, բայց դրանք հարթվել են»:
Տիգրանուհին արդեն դիմել է մագիստրատուրայում ուսանելու համար: Համոզված է` հետագայում կգտնի նաեւ աշխատանք:
ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանն էլ ասում է, որ ավարտող ուսանողները բոլորն էլ լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը: Իրենց հետ աշխատել են լավագույն մասնագետները, իսկ իրենք էլ ամեն ինչ անում են ուսանողին օգնելու համար: «Մեր ֆակուլտետում ավարտել են 336 ուսանող: Նրանցից շատերն են գերազանցի դիպլոմ ստացել: Ճիշտ է կային ուսանողներ, ում համար դա մեկ է եղել, բայց եղել են նաեւ այնպիսինները, ովքեր տանջվել էին իրենց դիպլոմի համար»:
Դեկանը մինչեւ այսօր հպարտանում է ֆակուլտետի բոլոր շրջանավարտներով: Ցանկանում է, որ նրանք բոլորն էլ նվիրված մնան իրենց հայրենիքին, իրենց աշխատանքով բարձր Մանկավարժական համալսարանի պատիվը:
:
Արամ Արարատյան