Հունիսի 15-ին ժամը 12-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 13-րդ թողարկումը:
Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-խորհրդի անդամ Արտակ Դավթյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Քննարկման թեման է` «Արդյո՞ք Հայաստանում իրականացվում են քաղաքական հետապնդումներ»:
Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: