Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը էյֆորիա չի ապրում Շվեդիայի թիմի հետ Եվրո-2012-ում հաղթական մրցամարտից հետո՝ 2:1 հաշվով: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 13-ին կայացած ասուլիսում:
«Այո, մենք հաղթեցինք առաջին հանդիպման ընթացքում: Բայց եթե պարտվենք երկու հաջորդ հանդիպումներում, ապա ողջ աշխատանքը զրո կդառնա: Ուստի ոչ մի էյֆորիա չկա; Ես, որպես մարզիչ, երբեք գոհ չեմ լինի մեր թիմի խաղից»: