Այսօր դիմորդները կարող էին բողոքարկել ռուսաց լեզվի քննության արդյունքները: Aravot.am-ը այցելեց Երեւանում այդ առարկայի գծով ձեւավորված միակ քննակենտրոն՝ ԵՊՀ: ԳԹԿ ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բողոքարկել է ընդամենը 4 դիմորդ, ընդ որում, նրանցից մեկը նույնիսկ խնդրել է իրեն մի բան «հորինել»՝ բողոքարկելու համար, ակնկալիքով, որ գուցե մի բան ստացվի, քանի որ դիմորդը վաստակել էր 7.25 եւ նրան 0.25 էր պակասում՝ հաղթահարելու դրական միավորի շեմը:
Հիշեցնենք, որ վաղը կկայանա օտար լեզուների միասնական քննությունը, դիմորդները քննություն կհանձնեն անգլերեն (8173 դիմորդ), ֆրանսերեն (447 դիմորդ), գերմաներեն (521), իսպաներեն (25), իտալերեն (4) եւ պարսկերեն (5) լեզուներից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ