Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ավետիսյանը շտեմարանը չի նայել, բայց գիտի, որ խոսակցություններ կան

Հունիս 14,2012 17:08

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ մաթեմատիկա առարկայի առաջադրանքների շտեմարանը չի ուսումնասիրել: «Ճիշտն ասած, չեմ հասցրել նայել, դրա համար դրա հետ կապված խոսակցությունները չեմ ուզում մեկնաբանել, բայց անպայման կնայեմ, քանի որ շտեմարանի վերաբերյալ եւ կողմ, եւ դեմ խոսակցություններ կան»,-ասաց ռեկտորը:

Հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ովքե՞ր են ԵՊՃՀ-ի պոտենցիալ դիմորդները՝ խելացինե՞րը, շտեմարանն անգիր անողնե՞րը, ապահովվածնե՞րը, թե՞ անապահովները, մանավանդ՝ որոշ բուհերում ուսման վարձերը անհամեմատ բարձր են: «Մեր բուհի պոտենցիալ դիմորդները ձեւավորվում են բնագիտական առարկաները լավ սովորելու պարագայում, ստեղծագործական ձիրք ունեցող մարդիկ են, որոնք ֆիզիկա, մաթեմատիկա իմացողներն են եւ ուզում են ինժեներ դառնալ»,- ասաց պարոն Ավետիսյանը:

Նա հավելեց, որ իրենց դիմորդների թիվն այս տարի  ավելացել է. «Առաջին հայտով տեղերից ավելի շատ մարդ է դիմել՝ 1302 հոգի,  երկրորդ-երրորդ հայտերով էլ՝ 4243 դիմորդ»:

Իսկ ի՞նչ է արվում, որ շնորհալի, բայց ոչ վճարունակ ուսանողները ուսման վարձի խնդիր չունենան եւ կրթությունը միայն  «էլիտարների» մենաշնորհը չդառնա: Արա Ավետիսյանը իրենց բուհի օրինակով նշեց, որ վարձավճարները տարբեր դրամաշնորհային կազմակերպությունների միջոցով եւ անհատների միջոցով կարելի է հոգալ.« Կոնկրետ մեզ մոտ 5-ից մինչեւ 20-30 լավագույն սովորողների վարձավճարները ամբողջովին փակում են այդ տեսակ կազմակերպությունները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930