Ելույթ ունենալով խաչքարի օծման արարողությանը` դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է, որ թե Հայրենիքում, եւ թե սփյուռքում յուրաքանչյուր հայի պարտքն է անել ավելին՝ Շահումյանում ադրբեջանցիների գործած վայրագություններիի քաղաքական եւ բարոյական իրական գնահատականին հասնելու, ինչպես նաեւ արդարության վերականգնման նպատակով:
ՌԴ-ում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, իր խոսքում անդրադառնալով Հյուսիսային Արցախի 1991-93 թթ. ողբերգական իրադարձություններին, նշել է, որ կատարվածը դեռևս դատապարտված չէ միջազգային հանրության կողմից, ինչը եւ թույլ չի տալիս շահումյանցիներին վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ