Հունիսի 13-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Խանջյան փողոցի թիվ 11 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին՝ 1985 թ. ծնված Մարգարիտա Գիլարյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն