Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաղպաղակը հանգստացնում է նյարդերը

Հունիս 14,2012 16:12

Պաղպաղակը հանգստացնում է նյարդերը, հանում լարվածությունն ու կանխում ագրեսիվությունը. հավաստիացնում են բրիտանացիները: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել, տարբեր տարիքի անձանց շրջանում անցկացնելով «պաղպաղակահետազոտություն»:

Պարզվել է, որ օրինակ 7-12 տարեկան երեխաները, օրական ուտելով 2-3 պաղպաղակ, պաշտպանված կլինեն ագրեսիվ արարքներ թույլ տալուց: Այն երեխաները, որոնք շաբաթական 2-3 պաղպաղակ են կերել, նրանց նյարդերն ավելի շատ է տեղի տվել` ցանկացած անհիմն պատճառով, իսկ նրանք, որոնք օրական 3 պաղպաղակ են կերել, դպրոցում ավելի հանգիստ են եղել, ընկերների հետ գրեթե չեն վիճել, լարված չեն եղել. հանգիստ նյարդային համակարգը նպաստել է երեխաների առաջադիմությանը:

Չափահասների շրջանում անցկացրած հետազոտությունն էլ ցույց է տվել, որ շատ պաղպաղակ օգտագործելը նախ եւ առաջ կանխում է էներգիայի ավելցուկն ու թույլ չի տալիս «չբավարարվածի» տպավորություն թողնել շրջապատում:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930