Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված քրեական գործին

Հունիս 14,2012 16:10

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «7օր»–ի խնդրանքով անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված քրեական գործին։ «7օր»–ը մասնավորապես հետարքրքվել է. «Որպես ԱԺ նախագահ՝ ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ իրականացված գործողությունը, որը նա գնահատում է որպես քաղաքական պատվեր»։

–Ես վստահ եմ, որ քաղաքական որևէ ենթատեքստ չկա։ Նախաքննությունը շարունակվում է, սպասենք իրավապահ մարմինների վերջնական գնահատականին,–պատասխանել է Հովիկ Աբրահամյանը։

7or.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930