Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը օրենքի փոփոխություններ է առաջարկում, որ մեծահարուստների կապիտալը փրկի

Հունիս 14,2012 15:34

Ի տարբերություն Ջրային տնտեսության պետական կոմիտեի , Հայաստանում ջրի սակավության բարձր մակարդակ չի արձանագրել «Էկոլուր» հ/կ -ն: Սեւանա լճի ու լճի էկոհամակարգի տարեկան համալիր ծրագրեր հաստատելու մասին օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության այսօրվա որոշումը «Էկոլուրը» դեռ երեկ էր բոյկոտել: Հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանը Aravot.am-ին ասաց, որ Սեւանա լճից բացթողումների չափաքանակը 170 միլիոն խ/մ-ից 320 միլիոնի հասցնելու կարիք ընդհանրապես չկա. « 2008-ին, երբ որ թույլատրել են գերազանցել 170 միլիոն խ/մ եւ արտադրվեց 303 միլիոն խ/մ , մենք ընդհանուր հաշվեցինք, ընդհանուր գումարային տեսակետից, միայն Ազատի եւ Ապարանի ջրամբարների ընդհանուր լցվածությունը կազմել է 73.66 միլիոն խ/մ , իսկ այս տարվա հունիսի տվյալներով, կազմել է 23,97 միլիոն խ/մ –ով ավելի , այսինքն՝ լցվածությունը արդեն 33 տոկոսով ավելի է»:

Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը այսօր վարչապետին վստահեցրեց, որ Ապարանի ջրամբարը անցյալ տարվա 91 միլիոն խ/մ լցվածության փոխարեն՝ 31 միլիոն խ/մ լցվածություն ունի, Ազատի ջրամբարում էլ 10 միլիոն խ/մ-ի դեֆիցիտ կա:

Ջրի դեֆիցիտ Հայաստանում տիկին Զառաֆյանը չի նկատում, իսկ Սեւանա լճից ջրի բացթողումների չափաքանակի ավելացումը բացատրում է մեծահարուստների տները ջրի տակ անցնելու վտանգից փրկելու նախաձեռնություն: Տիկին Զառաֆյանի խոսքերով, իրենք արդեն դիմել են Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին, որ արձագանքի ու իր տեսակետը հայտնի, բայց դեռ պատասխան չեն ստացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930