Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախարարների տեղը ով լինի` պակաս արդյունավետ չի աշխատի

Հունիս 14,2012 15:05

Այն, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ-ական նախարարների հետ ու ասել, որ գոհ է նրանց աշխատանքից` ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը գնահատում է որպես օրինակելի մոտեցում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Մեզ մոտ ձեւավորված կարծրատիպերը չեն թողնում ինչ-որ նոր, գեղեցիկ ավանդույթներ կամ գեղեցիկ իրողություններ արձանագրել: Սա դրանցից մեկն է: Անկախ ամեն ինչից, թե ինչ քաղաքական հայացքներ ունեն կամ որ քաղաքական ուժն են ներկայացնում, մարդկանց աշխատանքը գնահատվում է»:

Մենք հետաքրքրվեցինք` եթե նախագահն այդքան գոհ էր ԲՀԿ-ական նախարարների աշխատանքից, մտավախություն չկա՞ այդ պորտֆելներն ու ոլորտի կառավարումն ուրիշին հանձնելու, հարմար կադրեր կա՞ն ՕԵԿ-ից` Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, եթե ձեր աշխատանքից ձեր լրատվամիջոցը գոհ է, եւ այնպես ստացվի, որ դուք անցնեք այլ աշխատանքի, ձեր տեղը թափո՞ւր պիտի մնա: Իհարկե, կադրերը, մարդիկ հենց քաղաքականություն տանողներ, կրողներ եւ որոշումներ կայացնողներն են, եւ կապված այդ մարդկանց որակից` կախված է նաեւ աշխատանքի արդյունավետությունն ու հաջողությունները: Հիմա տարիներ առաջ, երբ այդ մարդիկ չէին զբաղեցնում այդ պաշտոնները, նույնատիպ մի հարցադրում առաջացել էր հենց իրենց նշանակումներից, չէ՞: Սակայն մարդիկ նշանակվեցին եւ հաջողությամբ իրենց աշխատանքն իրականացրեցին: Ես համոզված եմ, որ նոր կառավարության այն անդամները, ովքեր մոտ օրերս կնշանակվեն, պակաս հաջողությամբ իրենց գործառույթները չեն իրականացնելու: Այսինքն` նույնչափ արդյունավետ կլինի նրանց գործունեությունը, ինչ որ ԲՀԿ-ական նախարարների գործունեությունն էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930