Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Էդգար Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավը պատերազմ չի ուզում

Հունիս 14,2012 15:00

Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանին հետաքրքրում է՝ Ադրբեջանի այդքան զինվելը, մեծ գումարներ ծախսելը ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար, ինչի համար է՝ «մի օր պետք է դա օգտագործվի՞, թե՞ ոչ: Կարծում եմ՝ իրենք իրենց հոգու խորքում ունեն ցանկություն իրերի վիճակը շտկելու: Բացի այդ՝ Ադրբեջանը հիմա խնդիրներ ունի իր բոլոր հարեւանների հետ՝ Հայաստանի, Ղարաբաղի, հարաբերությունները սրված են Իրանի, Վրաստանի, ինչպես նաեւ՝ Թուրքմենստանի եւ Ռուսաստանի հետ»:

Հովհաննիսյանը նշում է, որ Ադրբեջանը հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ՝ բազմաթիվ անգամ սպառնալիք է հանդիսացել տարածաշրջանային անվտանգությանը: Իրականում՝ «Ադրբեջանի քաղաքական վերնախավը, Ալիեւն ու իր կլանը պատերազմ չեն ուզում, իսկ ընդհանրապես՝ պատերազմ ուզողը սկսում է, ոչ թե ցույց է տալիս: Եվ նրանց իրականացրած էպիզոդիկ գործողությունները, մարդկային կորուստները՝ մեկ-երկու զինվորի մահը՝ նրանց համար այնդքան էլ արժեք չէ»:

Հովհաննիսյանի ձեւակերպմամբ՝ այսօր Ադրբեջանի վրա բազմաթիվ «դոսյեներ» կան միջազգային հանրության կողմից, ինչը թույլ կտա նրան ստիպել իր տեղում մնալ. «Ադրբեջանի խնդիրն այսօր միայն նավթ վաճառել՝ հարստանալն է, եւ պատերազմ սկսելու որեւէ շարժառիթ չունի: Ինչքան էլ խոսեն տարածքներից, միեւնույն է՝ հոգու խորքում հասկանում ու գիտակցում են, որ դրանք իրենց հողերը չեն»,- նշեց Հովհաննիսյանի, ըստ որի՝ իրական վտանգ այս պահի դրությամբ չկա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930