Մենենդեսն Իր Անհանգստությունն Արտահայտեց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Շարունակաբար Հատկացվող Ռազմական Աջակցության Կապակցությամբ` Հաշվի Առնելով Զինադադարի Վերջին Խախտումները
Վաշինգտոն- Երեկ Սենատի Արտաքին Հարաբերությունների Հանձնաժողովի նախագահող Ջոն Քերին սենատորներ Ջին Շահինի և Ռոբերտ Մենենդեսի հետ համատեղ առանցքային քաղաքական խնդիրներ բարձրացրեցին Ռիչարդ Մորնինգսթարի` Ադրբեջանում դեսպանի թեկնածության հաստատման շուրջ Սենատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):
Նախագահող Քերին, ով ներկայացրեց թեկնածուների խումբը, հատուկ նշեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև և խաղաղ լուծման կարևորությունը: Սենատոր Շահինը, ով վարում էր լսումները, մտահոգություններ արտահայտեց Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ և բոլոր կողմերին կոչ արեց գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում:
Կարդացեք նաև
Դեսպանի թեկնածու Մորնինգսթարը նշեց, որ ԱՄՆ-ի համար տարածաշրջանում չկա ավելի առաջնահերդ հարց, քան «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը»:
Սենատոր Մենենդեսը խորին մտահոգություն արտահայտեց Ադրբեջանի կողմից ` զինադադարի խախտումների շուրջ, որոնք համընկան պետքարտուղար Հիլարի Քլինտոնի` Հարավային Կովկաս կատարած վերջին այցի հետ, «ներառյալ սահմանային ներխուժում, որի արդյունքում զոհվեցին երեք հայ զինվորներ և հինգը ստացան վնասվածքներ, ինչպես նաև հարձակումներ Լեռնային Ղարաբաղի շփման գոտու երկայնքով: Այս գործողությունները հաստատում են Ադրբեջանի նախագահի սպառնալիքները, որ «Հայաստանը վախի մեջ է ապրելու»»,- նշեց Մենենդեսը:
Մեջբերելով Ադրբեջանի նախագահի ճառը, որում Իլհամ Ալիևը նշում էր, որ «մեր թշնամիները ողջ աշխարհի հայերն են», Սենատոր Մենենդեսը հարցրեց դեսպանի թեկնածու Մորնինգսթարին, թե հաշվի առնելով նման մի բարձրաձայն հռետորություն, կարծում է նա արդյոք, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկված ռազմամթերքի վաճառքը համընկնում է Միացյալ Նահանգների անվտանգության շահերի հետ: Իր պատասխանում դեսպանի թեկնածուն նշեց, որ հաստատման դեպքում «ես ամեն ինչ կանեմ պայքարելու դրա դեմ», ինչպես նաև կպայքարի ցանկացած նման հայտարարությունների կամ «այն գործողությունների դեմ, որոնք կբերեն մարդկային զոհերի» և կստեղծեն լարվածություն ու անկայունություն:
Հավելելով` Մորնինգթարն իր աջակցությունն արտահայտեց Ազատության ակտի 907-րդ կետին և նշեց, որ Ադրբեջանին հատկացվող անվտանգության ցանկացած աջակցություն «չի կարող օգտագործվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ որևէ իրավիճակ սաստկացնելու նպատակով»:
Հանձնաժողովի բոլոր անդամներին ուղղված նամակում, որում ազդարարվում էին Ադրբեջանի` զինադադարի խախտումները, Համագումարը նշել է. «Այս ցավալի գործողությունները պետք է լիովին քննադատվեն: ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր տարբերակները, որը ներառում է Ազատության ակտի 907-րդ կետի կիրառումը, ինչպես նաև Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական աջակցության դադարեցումը: Նման քայլեր ձեռնարկելու անկարողությունը միայն կքաջալերի Ադրբեջանին և առավել կվտանգի արդեն իսկ փխրուն խաղաղության գործընթացը»:
Ի հավելումն սենատոր Մենենդեսը նաև մտահոգություն արտահայտեց այն հարցի շուրջ, թե ինչու Ադրբեջանի կողմից Ջուլֆայի հնադարյան գերեզմանատան ոչնչացումը չի ներառվել Պետքարտուղարության Միջազգային կրոնական ազատությանը վերաբերող զեկույցի մեջ և կոչ արեց դեսպանի թեկնածու Մորնինգսթարին գերեզմանատան այցը դարձնել առաջնային: Մորնինգսթարը նշեց, որ «նման ցանկացած սրբապղծություն անընդունելի է» և խոստացավ անել հնարավոր ամենն այցելելու այդ վայրը և նշեց, որ Ադրբեջանում ավելի լայն կրոնական ազատություններին հասնելը, ներառյալ հայկական եկեղեցու իրավունքների պաշտպանությունը «օրակարգի հիմնական մասերը կլինեն»:
Սենատոր Մենենդեսը նաև հարցրեց թեկնածուին, թե արդյոք նա վիճարկում է 1915թ.-ի փաստերը, որին ի պատասխան Մորնինգսթարը նշեց. «Ոչ, չեմ վիճարկում»:
«Համագումարի 2012 թ. ամառային կամավորական խմբի անունից մենք մեր երախտապարտությունն ենք հայտնում սենատոր Մենենդեսին այս հրատապ հարցերը բարձրաձայնելու համար», – ասաց Ֆրենկլին և Մարշալ համալսարանի ուսանող Մասիս Բարսեղյանը, ով ներկա էր այսօրվա լսումներին և ով Նյու Ջերսիից է: Մասիսը մասնակցում է Համագումարի Թերջենյան-Թոմաս կամավորական ծրագրում և Համագումարի Վաշինգտոնյան գրասենյակում կառավարության հետ հարաբերությունների գծով աշխատանքների կամավոր է:
Այս հաստատման գործընթացի հաջորդ քայլը կլինի սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործնական հանդիպումը, որի ժամանակ քվեարկության կդրվի Մորնինգսթարի թեկնածությունը: Մորնինգսթարը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիայի էներգիայի գծով հատուկ պատվիրակ է և անցյալում հանդիսացել է Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանը, ինչպես նաև Նախկին Սովետական միության նորանկախ պետությունների գծով նախագահի և պետքարտուղարի հատուկ խորհրդականը:
Ամերիկայի հայկական համագումար