Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի հարցը՝ կառավարության բակում

Հունիս 14,2012 14:48

Կառավարության շենքի մոտ հավաքված՝ Արամի, Բուզանդի, Լալայան փողոցների անտուն մնացած բնակիչներն այսօր քննարկում էին վերջին իրադարձությունները՝ կապված ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ:

Նրանց կարծիքով՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մինչեւ նախագահի ընտրությունները Հայաստանում մնա միայն մեկ թեկնածու՝ Սերժ Սարգսյանը:

Իսկ իրենց խաբված համարող բնակիչները համոզվել են. իրենց խնդիրները բացի Սերժ Սարգսյանից բոլորը կարող են լուծել:

«Ով ուզում է լինի, թեկուզ Կարապետիչը լինի, մենակ սրանք գնան ստեղից: Էդքան շինարարությունը արեցին, մեռան փող լվանալով, իրենք թող իրենց փող լվանալը բռնեն, ոչ թե Օսկանյանին բռնեն: Օսկանյանը երևի նախագահացու պիտի լինի, դրա համար ուզում են տեղից հանեն, որ ինքը՝ Սարգսյանը նորից կեղծի, ինչ ուզենա անի»,-ասաց Բուզանդի 9 շենքի նախկին բնակիչ Քնարիկ Առաքելյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930