Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Հովհաննիսյան. «Պատերազմը չի ավարտվել»

Հունիս 14,2012 14:42

Վերջերս շատ արծարծվող հարցի վերաբերյալ՝ կլինի՞ պատերազմ, թե՝ ոչ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը հետեւյալ կարծիքը հայտնեց.  «Պատերազմը չի ավարտվել: Հարցն այն է, կլինի՞ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսում, թե՝ ոչ: Իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետեւ պատերազմ սկսում են, ոչ թե դեմոնստրացիաներ անում:

Իհարկե՝ Ադրբեջանն այսօր սպառազինվում է, բայց պատերազմ սկսելու հնարավորությունների առումով բավականին շատ զիջում է: Բացի այդ՝ միայն   ռազմական պատրաստվածությունը չէ, կան մի շարք աշխարհաքաղաքական գործոններ, որոնք Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ պետք է հաշվի առնի»:

Հովհաննիսյանը նշում է՝ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը չի ուզում սկսել ռազմական գործողություններ, ապա ինչի են միտված դեմոնստրատիվ գործողությունները, ինչի արդյունքում մարդկային կորուստներ ենք ունենում, չնայած  դրանք անպատիժ չեն մնում:

Ըստ Հովհաննիսյանի՝ «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը միջազգային հանրությանն ուզում է ցույց տալ, իբրեւ թե տարածաշրջանում ինքն է տիրապետում իրավիճակին, եւ որ տարածաշրջանային անվտանգությունը կախված է իր կամքից: Անվտանգության եւ խաղաղության դիմաց Ադրբեջանն իրեն վաճառելով արեւմուտքին, փորձում է ստանալ որոշակի զիջումներ, կապված՝ ժողովրդավարական եւ մարդու իրավունքներին, իսկ ամենամեծ զիջումն այն կլինի, որ արեւմուտքը աչք փակի Ադրբեջանում ժառանգության խնդրի վրա: Քանի որ այնտեղ Իլհամ Ալիեւն արդեն նախագահական երկրորդ ժամկետն է ավարտում եւ ներքաղաքական խորը քննարկումներ են գնում հաջորդ նախագահի պաշտոնը ստանձնելու համար. գնալ երրորդ ժամկետի, որը միաժամանակ արեւմուտքի կողմից կդիտվի որպես ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտում, թե իշխանությունը հանձնել կնոջը, որը այս կամ այն կերպ նույնպես կդիտվի ժողովրդավարական նորմերի խախտում, որովհետեւ նույն ընտանիքի անդամն են:  Էականորեն բան չի փոխվի: Իսկ գլոբալ առումով՝ Ադրբեջանի նախագահին մի բան է հետաքրքրում՝ որդուն հասցնել չափահաս տարիքի, որ նախագահի պաշտոնը սկուտեղի վրա մատուցվի նրան»,- ասաց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ այս ամենը միտված է նրան, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու դիմաց արեւմուտքը աչք փակի ադրբեջանի այս խնդիրների վրա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930