Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է ստանձնելու: Իսկ հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու առաջիկայում, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Մի 6 ժամ համբերեք, հետո կերեւա»: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք ՕԵԿ-ական նախարարի պաշտոնակատարը ուսումնասիրե՞լ է «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու նոր կանոնները: Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ կրկին լրագրողների հետ զրույցում, նա խոստացել էր ուսումնասիրել, բայց այսօր էլ ասաց, որ դեռ չի ուսումնասիրել, որովհետեւ ժամանակ չունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ