Հունիսի 14-ին, ժամը 11-ի սահմաններում, Նոյեմբերյանից մոտ 15 կմ հեռավորությամբ գտնվող «Կռվի թալա» սարամասում 2 գայլ հարձակվել է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Աշոտ Անանյանի մոզու վրա: 63-ամյա նոյեմբերյանցին իր որսորդական հրացանով ոչնչացրել է գիշատիչներին:
Այժմ Աշոտը եւ այլ սարվորներ միջոցներ են ձեռնարկում գայլերի ժանիքներից տուժած մոզուն բուժելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ