Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը առաջիկա օրերին զորավարժություններ կանցկացնի ու կդիմի ՀԱՊԿ-ին

Հունիս 14,2012 14:07

Հունիսի 25-ից  27-ը պաշտպանության նախարարությունը,  2012 թվականի Հավաքական անվտանգության  պայմանագրի եւ  ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն, ագրեսիային դիմագրավելու ու հավաքական ուժերի արագ արձագանքման թեմայով միջոցառումներ կանցկացնի: Այդ օրերին նախատեսված են նաեւ զորավարժություններ: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո տեղեկացրեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը. «Անցկացվելու է Հայաստանի Հանրապետության  բերումը բարձր մարտական պատրաստականության, եւ իրադրության գնահատումից հետո դրա ֆոնի ներքո նախապատրաստելու ենք  համապատասխան հրամանագրեր՝ ռազմական  դրության բերման, զորահավաքի անցկացման , ագրեսիայի դիմագրավման , ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության  նախագահի դիմումը ՀԱՊԿ-ի ղեկավարությանը՝  մեզ աջակցելու ուղղությամբ, որ նախապատրաստվեն եւ 25-ից 27 –ը,  պատշաճ կերպով մասնակցեն այդ փուլին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել