Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կազակները պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները

Հունիս 14,2012 13:50

Միացյալ Հայկական Կազակական Ուժերի Միասնության (ՄՀԿՈԻՄ) եւ Հայ-Ռուսական Կազակական Միավորում (ՀՌԿՄ) կազմակերպությունների համատեղ հայտարարությունը:

2012թ.-ի հունիսի 11-ին տեղի ունեցավ վերը նշված կազմակերպությունների համատեղ նախագահության նիստ։

Օրակարգում՝ վերջերս հայ֊ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի հաճախակի դարձած խախտումներն էին՝ մասնավորապես հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տավուշի մարզում Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն հարձակումները, ինչպես նաեւ հունիսի 6-ին Ղարաբաղի եւ ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ փոխհրաձգությունները։

Մանրամասն քննարկումներից հետո նախագահությունը որոշեց՝ առաջիկայում հանդիպել նահատակված հերոսների՝ քսանամյա շարքային զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանի, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանի, քսաներեքամյա կրտսեր սերժանտ Կարեն Կամոյի Դավթյանի, ինչպես նաեւ հունիսի 6-ին Հորադիզի ուղղությամբ հակառակորդի կրակահերթից զոհված կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանի հարազատներին եւ անձամբ հայտնել իրենց զորակցությունը:

Չնայած նրան, որ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ մենք, խստորեն դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության՝ մասնավորապես Իլհամ Ալիեւի, պաշտպանության նախարարի եւ այլ պատասխանատու անձանց եւ նրանց բաշիբոզուկ դիվերսիոն խմբերի բարբարոս գործողությունները, ավելի քան երբեւէ միասնական ենք եւ հայտնում ենք պատրաստակամություն ՀՀ Գերագույն Գլխավոր Հրամանատարի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանատարության ներքո հայկական զինված ուժերի հետ միասին պաշտպանել ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը։

Պահպանել խաղաղ բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը, որի համար անհրաժեշտ ենք համարում ոչ միայն պաշտպանական մարտերը, այլ նաեւ իսպառ ոչնչացնելը ռազմական սպառնալիքի բոլոր օջախները, որտեղ էլ դրանք գտնվեն, արմատախիլ անել միջազգային ահաբեկչական, դիվերսիոն- հետախուզական, ազգայնամոլական խմբեր վարժեցնող ճամբարներն ու հենակետերը։

Դիմում ենք Միջազգային հանրությանը, կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասարակություններին՝ կոնկրետ գնահատական տալու վերը նշված դիվերսիաներին ու միջազգային ահաբեկչությանը, պատասխանատվության ենթարկելու Եվրոպական Միության անդամ դառնալու ձգտում ունեցող Ադրբեջանի վայրագ ղեկավարությանը՝ պատասխանատվության ենթարկելով նրանց միջազգային ահաբեկչություն, հանցագործություն կատարելու, մարդկանց սպանելու, միջազգային նորմերն ու օրենքները խախտելու համար՝ ելնելով միջազգային իրավունքի սկզբունքներից։

Առաջարկում ենք միջազգային կառույցներին, քաղաքական եւ հասարակական շրջանակներին, զերծ մնալ հերթական հերթապահ, ոչինչ չասող եւ ոչ մեկին չպարտավորեցնող արտահայտություններից եւ գնահատականներից, այլ հանդես գալ անմիջական ահաբեկչություն եւ դիվերսիոն գործողություններ իրականացնող երկրի եւ այդ երկրի պատասխանատուներին միջազգային օրենքներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու առաջարկներով։

Ն. ԹՈՐՈՍՅԱՆ

ՄՀԿՈՒՄ-ի նախագահ

Մ. ՄԻՐԶՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

ՀՌԿՄ-ի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930