Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչուհին չի հայհոյել, նա դատարանով արդարացվեց

Հունիս 14,2012 13:46

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ մայիսի 24-ի դատավճռով անմեղ ճանաչվեց եւ արդարացվեց մեկը, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:

Սենսացիան դեֆիցիտ դարձած դատական ակտն էր, որը հայաստանյան դատարաններում հաճախ չի կիրառվում: Խոսքն արդարացման դատավճիռների մասին է:

Քրեական գործ էր հարուցվել 1949թ. ծնված, ՀՌԱԿ անդամ, Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հայրենուհի Գեւորգյանի նկատմամբ: Ուսուցչուհու նկատմամբ ընտրվել էր ստորագրություն՝ քաղաքից չբացակայելու մասին:

Մեղադրանքի կողմը հաստատված էր համարել այն, որ ուսուցչուհին անցյալ տարվա մայիսի 16-ին «խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ուսուցիչների եւ աշակերտների նկատմամբ,  շուրջ 5-6 րոպե տեւողությամբ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանի եւ դպրոցի կոլեկտիվի հասցեին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, կատարել խուլիգանություն»:

Հայրենուհի Գեւորգյանի պաշտպանությունն իրականացնում էր ճանաչված փաստաբան Անժելա Կարապետյանը:

Մեղադրող Խ. Մուրադյանը դատաքննության ժամանակ հրաժարվեց մեղադրանքից եւ միջնորդեց ուսուցչուհու վերաբերյալ կայացնել արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դատարանը առաջնորդվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին  մասի 2-րդ կետի դրույթներով, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման:

Իսկ մեղադրողի՝ մեղադրանքից հրաժարվելու դեպքում, դատարանը, համաձայն օրենքի, կայացնում է արդարացման դատավճիռ:

Հայրենուհի Գեւորգյանն արդարացվեց, ճանաչվեց անմեղ, իսկ ստորագրությունն էլ չբացակայելու մասով՝ վերացվեց:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930