Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լ. Ալավերդյանը՝ ԲՀԿ-ի «գյուտի» եւ ՀԱԿ-ի անհասկանալի որոշման մասին

Հունիս 14,2012 13:39

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Կոնգրեսը կառավարության ծրագրին դեմ է քվեարկելու, ինչ ծրագիր էլ որ այն լինի:

«Առավոտը» այս առնչությամբ 4-րդ գումարման ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ըստ Ձեզ, ՀԱԿ-ի այդ քայլը ճի՞շտ կլինի: Տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ինձ համար դա անհասկանալի է: Այն, որ դա հայտարարվում է, կարող է երկու հիմք ունենալ: Եթե իրենք ծանոթ են նախապես եւ ունեն արդեն կանխակալ կարծիք՝ դա հասկանալի է, բայց եթե դա դեռ ակնկալվող եւ դեռ չհրապարակված նյութի մասին է, ապա դա իրապես ավելի շատ նման է հայտարարագրված ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցության կողմից հայտարարագրով հանդես գալուն»:

Ըստ տիկին Ալավերդյանի՝ թե ՀԱԿ-ը, թե ՀՀԿ-ն, թե «Բարգավաճ Հայաստանը» մեծ դժվարություններով եւ երկար տանջանքներից հետո են որոշել, թե որ ցուցակով են իրենք մտնելու ԱԺ. «Ինձ համար արդեն դրա մեջ կա ոչ դրական արժեքների մուտքը քաղաքականություն»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ներկայիս կարգավիճակին, Լարիսա Ալավերդյանը նշեց. «Որպեսզի «Բարգավաճն» ընդունվի որպես իրական ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ դեռ ճանապարհ ունի անցնելու: Իշխանություն են, բայց՝ այլընտրանքային, շատ մեծ տարբերություն կա բանաձեւերի միջեւ: Իրենք երբեք այնպես չեն ասել, որ մենք ընդդիմություն ենք, նրանք ասել են՝ մենք այլընտրանքային իշխանություն ենք»: Մեր հարցին՝ դա նո՞ր տերմին է, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դա նոր բան է, դա գյուտ է, եւ մեզ պետք է բավականին ժամանակ, որ մենք հասկանանք այդ իմաստները, որոնք դրվում են այդպիսի բանաձեւերի մեջ»:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» մեկ այլ նախկին պատգամավոր՝ Արմեն Մարտիրոսյանը, այս առնչությամբ բոլորովին այլ բան էր ասել՝ նշելով, որ «այլընտրանքային» կոչված բառեզրը նորություն չէ, եւ որ «Ժառանգությունը» շատ վաղուց այլընտրանքային է եղել՝ ավելացնելով, որ իրենք դեմ չեն, որ ԲՀԿ-ն այդ առումով զբաղեցնի իրենց տեղը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930