«Իմ խորին համոզմամբ՝ վարչապետի վերանշանակվելը շատ պարտավորեցնող է Տիգրան Սարգսյանի համար: Այսինքն՝ սա վստահության ավանս է, եւ այն դեռ ինքը պետք է դարձնի լուրջ քաղաքական կապիտալ՝ իր գործունեությամբ: Ընդ որում, շատ ժամանակ էլ չունի, ընդամենը մի քանի ամիս: Սա բարդ խնդիր է, բայց ինքս հակված եմ այդ բարդ խնդիրներում նրան աջակցել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը վարչապետի պաշտոնում՝ ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նրա համոզմամբ՝ մինչեւ նախագահական ընտրություններ կառավարությունը կտրուկ քայլերով պետք է կարողանա հանրության մոտ վստահություն ստեղծել:
«Առավոտ» օրաթերթ