Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը՝ Տիգրան Ուրիխայանին. «Ավելի խոհեմ պատասխաններ փնտրեք ու գտեք»

Հունիս 14,2012 13:05

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Aravot.am-ին մեկնաբանել էր ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի կոչը, որ ԲՀԿ-ի կարգախոսն է «Մեր խոսքը գործ է», եւ քանի որ կոալիցիոն հուշագրում ոչ թե բանավոր, այլ գրավոր խոստում է տվել առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու, կտեսնենք՝ կարգախոսին հետեւո՞մ են, թե՞ ոչ: Պարոն Ուրիխանյանն ասել էր, որ բառախաղի հետեից են ընկնում, ինչին այսօր իր հերթին պատասխանեց Արտակ Դավթյանը «Իրատես դե ֆակտո» ակումբում հրավիրած ասուլիսում: Նրա խոսքերով՝ «Իմ համար ավելի քան տարօրինակ էր՝ «բառախաղի հետեւեից ենք ընկնում» արտահայտությունը: Դա վիրավորական արտահայտություն էր 450 հազար ընտրողների համար, եթե նախընտրական տրամադրվածությունով ենք հասկանում մեր խոսքը գործ է,՝ ուրիշ բան: Ստացվում է՝ գործ է այնքանով, ինչքանով ընտրական պրոցեսներ են տեղի ունենում: Խորհուրդ կտայի, որ տեսակետներ արտահայտելուց առաջ մի փոքր ավելի խոհեմ պատասխաններ փնտրել ու գտնել»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որ կառավարության ծրագրին ամեն պարագայում դեմ են քվեարկելու եւ որ Տիգրան Սարգսյանը իրեն պահում է նեղացկոտ երեխայի պես՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Միշտ պարոն Զուրաբյանն է նեղացկոտ երեխայի պես պահում: Իրենց պարագայում այդպես էլ պետք է լիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930