Անդրադառնալով նախկին արտգործնախարար, իսկ ներկայումս ԲՀԿ ակտիվիստ Վարդան Օսկանյանի խիստ ընդդիմադիր կեցվածքին, ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ նկատեց. «Չի լինում այնպես, որ մարդն իր կյանքի մի տեւական հատվածը անցկացնի բարձրաստիճան չինովնիկի պաշտոնում, իշխանական դաշտում գործուն մասնակցություն ունենա պետական համակարգի իրողությունները կայացնելու գործընթացներին եւ հանկարծ միանգամից դառնա այդ համակարգի քաղաքական ընդդիմախոսը:
Սա փորձության շրջան է, որը, հավատացած եմ, պարոն Օսկանյանը կարող է հաջողությամբ հաղթահարել: Երեւի տարիներ հետո նաեւ քաղաքական գործիչ էլ դառնա»:
«Հայոց աշխարհ»