Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, որ եվրոպական ղեկավարի հեղինակություն ձեռք բերելու նպատակ ունի, Ուկրաինա-Շվեդիա հանդիպմանը հետեւել է ոչ թե նախագահական օթյակից, այլ ստադիոնում շվեդ երկրպագուների համար նախատեսված սեկտորից՝ գարեջրի գավաթը ձեռքին:
Ինչպես նման դեպքերում լինում է, ֆուտբոլասեր վարչապետը զրույցի է բռնվել կողքի երկրպագուի հետ, հետո գրազ եկել, որ հաղթելու է Ուկրաինան: Եվ քանի որ աշխատանքի բերումով Ազարովը չի կարողացել մինչեւ վերջ մնալ ստադիոնում եւ Ուկրաինան հաղթել է, Օլա Սյոստեդ անունով ֆանատը հաջորդ օրը գնացել է վարչապետի աշխատավայր եւ նրան տվել կրված գրազը՝ շվեդական արտադրության մի քանի շիշ գարեջուր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ