Հունիսի 13-ին, ժամը 01.55-ին ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտ «ԲՄՎ» մակնիշի 33 LD 321 պ/հ ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարանի տարածք և բախվել սյանը:
Ավտովթարի հետևանքով վարորդը` ծնված 1983 թ. Ռ. Հակոբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 3 հիվանդանոց, իսկ ուղևորներ` 1988 թ. ծնված Մարիամ Գրիգորյանը և 1991 թ. ծնված Շամիրամ Գրիգորյանը տեղափոխվել էին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մյուս ուղևորը` «Մագա Դանս» պարի ստուդիայի տնօրեն, 1985 թ. ծնված Մարգարիտա Գիլարյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:
ԱԻՆ