Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց այս տարվա առաջին եռամսյակում սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի դիմաց ավելի քան 76 մլն դրամ սուբսիդիա հատկացնել: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանն էլ հիշեցրեց, որ նախորդ տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլ գազի գնի սուբսիդավորումից արդեն օգտվել է 60 հազար ընտանիք: Նրա խոսքով, պետբյուջեից այդ ուղղությամբ հատկացվել է 620 մլն դրամ: Վարչապետը հետաքրքվեց, թե արդյոք ծրագրի շարունակության համար խնդիրներ չկա՞ն և հստակեցվե՞լ են այն ընտանիքների ցուցակները, ովքեր այս տարի օգտվելու են սուբսիդիայից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արթուր Գրիգորյանն էլ վստահեցրեց, որ ցուցակների հետ կապված խնդիրներ չկան և որ այս տարի ծրագրից օգտվելու են բացառապես աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ