Լրահոս
Օրվա լրահոսը

Oxford Analitica. Փարիզում միջնորդները կարող են ճնշում գործադրել կողմերի վրա

Հունիս 14,2012 11:50

յաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի 18-ին կհանդիպեն Փարիզում եւ կան սպասումներ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճնշում կգործադրեն կողմերի վրա, որպեսզի մեղմացնեն ստեղծված լարվածությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման կանխատեսում է արել Oxford Analitica բրիտանական հետազոտական կենտրոնը:

OxfordAnalitica-ն նշում է, որ Ադրբեջանը որդեգրել է նոր ռազմավարություն, որը հիմնված է սպառազինությունների գնումների ավելացման եւ 2014թ. օպերատիվ պատրաստվածության հասնելու վրա, սպառնալով պատերազմ սկսել զինադադարի պայմանագրի կնքման 20-ամյակին, եթե մինչեւ այդ չգրանցվի առաջընթաց բանակցային գործընթացում:

«Ոգեւորված զենքի եւ ծախսերի կայուն աճով, ադրբեջանական Գլխավոր շտաբը վերջերս զգուշացրել է, որ իրենց հարկավոր է ընդամենը 10 օր, օկուպացված տարածքները ազատագրելու եւ հայ-իրանական սահմանին հասնելու համար:

Սակայն իրականում ադրբեջանական զինված ուժերը մնում են անպատրաստ նոր պատերազմին, իսկ հայկական կողմը հարձակվելու որեւէ մտադրություն չունի եւ պարզապես ձգտում է պահպանել իր նախկին ձեռքբերումները: Այնուամենայնիվ, Ադրբեջանը, կարծես, չի ցանկանում զերծ մնալ իր սպառնալիքներից», – նշված է վերլուծականում:

OxfordAnalitica-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի հարձակումները համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի հետ եւ լրջորեն խախտեցին վերջինիս օրակարգը:

OxfordAnalitica-ն գտնում է, որ ներկայիս ԵԱՀԿ-ի միջնորդական ձեւաչափի պայմաններում դժվար կլինի լուրջ հաջողության հասնել: Պատճառներից մեկը Ռուսաստանի դիրքորոշումն է, որն, ըստ հեղինակների, ավելի շատ շահագրգռված է ստատուս-քվոյի պահպանմամբ կամ լարվածության ավելացմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930