Մարդու ուղեղից դուրս չի գալիս օրեր առաջ նախագահի նստավայրի մոտ նախկին ոստիկան, 5 երեխայի հայր Մխիթար Ալումյանի ինքնահրկիզման փորձը, որն այդ ծայրահեղ քայլով կարծես ուզում էր արթնացնել իրեն շրջապատողներին քաղցր քնից (Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ): Մխիթարը դստերը վիրահատելու համար անհրաժեշտ 200 հարյուր հազար դրամը չէր ունեցել եւ հուսահատության մեջ ամենավերջին միջոցին էր դիմել: Ընդ որում` նա այդ գումարն ուրիշից կամ որպես նվիրատվություն չէր ուզում, այլ նախկին աշխատավայրից իր հասանելիքի համար էր ապարդյուն պայքարում (ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդան ՋԷԿ-առանձին վաշտում աշխատելու տարիների հավելավճարների չվճարված-կուտակված 4,5 մլն դրամը): Նրա զավակներից մեկը` 10-ամյա Կարինեն ոսկրային տուբերկուլյոզով է տառապում ու արդեն տարիներ բուժվում է, ընդունած բազմաթիվ դեղերից նրա տեսողությունը վատացել է, հաշմանդամ է դարձել` հենակներով է քայլում: Արդեն ամիսներ չաշխատող հայրն այլեւս չի կարողանում երեխայի բուժման անհրաժեշտ ծախսերը հոգալ: Մայիսի 2-ին Հրազդան ընտրարշավի մեկնած նախագահ Սարգսյանն անձամբ խոստացել էր նրան օգնել, բայց հավանաբար նրա մասին հետո մոռացել են, ահա եւ նա որոշել էր այդպես իր մասին հիշեցնել: Բարեբախտաբար ոստիկանները խանգարել են նրանՙ մտադրությունն իրականություն դարձնելու:
Ամեն օր այս կարգի պատմություններ որքան ենք լսում: Ամեն օր յուրաքանչյուրս մեր շրջապատում սահմանային իրավիճակում գտնվող մարդկանց որքան ենք հանդիպում, ու լինում է նաեւ, որ մենք ինքներս ենք սահմանային իրավիճակներում հայտնվում: Յուրաքանչյուրս: Աղքատությունը ելել ու խժռում է ազգի զգալի հատվածին, նրան դուրս դնում մարդկային կյանքից, դարձնում կիսատ-պռատ մարդիկ, որոնց իդեա-ֆիքսն առավոտից իրիկուն ընտանիքի բազմաթիվ հոգսերից գոնե մեկ-երկուսը հոգալն է:
Ու այս ֆոնին` մեր լրատվամիջոցներից շատերն ամեն օր գերադասում են ոչ թե սովորական մարդուն մի բանով օգնության հասնել ավելի շատ, այլ ամեն օր սենսացիոն հրապարակումների հետեւից ընկած, տրավմայի մեջ գցել սոված մարդկանց` գրելով օլիգարխների, նրանց ունեցած եւ ծախսած միլիարդների, նրանց թանկարժեք զվարճալիքների, նրանց զավակների գերթանկարժեք հարսանիքների եւ նշանդրեքների մասին գրելով. ո՞վ է միլիոն դոլարի ադամանդ կրում, ով` մի քանի միլիոն դրամի ծաղկեփունջ, ով` կես միլիոն դոլարի ավտոմեքենա քշում, ով` ոսկեզօծ արձաններ դնում իր հյուրասենյակում: Ու Մխիթարի նմաններին ի՞նչ է մնում, եթե ոչ ինքնահրկիզվել: Կամ ո՞վ է Մխիթարն այդ միլիոնները խաղացնող մարդկանց համար` տաշեղ, ոչ ոք, որի մասին կհիշեն գուցե ընտրությունների օրը միայն, իսկ դրանից հետո` նա կամ իր զավակը մեռավ-ապրեց, դա հազիվ թե որեւէ մեկին հետաքրքրի:
Իրական հարուստ եւ իրապես կիրթ մարդկանց ժուժկալությունից մեր գերհարուստները չեն ուզում սովորել: Նայեք Սերժ Թանկյանի հարսանիքի լուսանկարները` կտեսնեք ե՛ւ ճաշակ, ե՛ւ չափավորություն, ե՛ւ անպաճույճ մթնոլորտ: Է, Սերժ Թանկյանի միլիոնների մասին կարծեմ ոչ ոք չի կասկածում: Հիմա նայեք մեր մեծահարուստների հարսանիքների ու խնջույքների վիդեոները, կարդացեք միմյանց նրանց նվիրած նվերների արժեքների մասին, որոնցից միայն մեկը կարող տասնյակ ընտանիքների տեւական ժամանակով աղքատության ճիրաններից ազատել: Կասեք` ուրիշի գրպանի փողն ենք հաշվում, կասեք` ունենՙ թող անեն: Չէ, ուրիշի փողերը չեն, այլ հայրենի իշխանավորների, որոնք իրավունք չունեն համատարած թշվառության մեջ հարուստ լինել, որովհետեւ այդպես չի լինում, որ մերոնց կառավարած երկրի միջին աշխատավարձը ոչնչի չհերիքի, իսկ մերոնք գերհարուստներ լինեն: Ու ի պատասխան կասենք հանրահայտ գրողի ասածը` համատարած աղքատության մեջ անիմաստ շռայլությունը նման է ժանտախտի ժամանակ շամպայնով լողանալուն: Կասենք` չի կարող լինել գերհարուստ իշխանավոր, երբ իր ազգակից երիտասարդ տղամարդը, զավակի բուժման հարցը լուծել չկարողանալով, ինքնահրկիզվում է: Գուցե դա նա արել է` հենց նույն օրը լսելով մեծահարուստների միլիոնդոլարանոց «կայֆերից» մեկի մասին. սովածների մեջ թե ոնց կարելի է գերհարուստ լինել: Ահա եթե մի ուրիշ Մխիթար, որի երեխան սոված է բառիս ամենաիսկական իմաստով, կարդա այն մասին, որ նախագահ Սարգսյանի եղբորորդին իր նշանածին մի քանի միլիոն դրամ արժողությամբ ծաղկեփունջ է նվիրել, կամ թե ինչպես են մեր իշխանավորները երիտասարդ զույգին 1 մլն դոլարանոց նվերներ նվիրում, ու եթե իր տանը, իր երեխան ու կինը սոված լինեն` ապա կարող է գնալ եւ կրկնել Մխիթարի ինքնահրկիզման փորձը, այս մասին է պետք մտածել:
Կարդացեք նաև
Այնպես որ` ցանկանալով, որ մեծահարուստները վայելեն իրենց միլիոնները եւ երջանիկ լինեն` հիշեցնենք Մխիթարի եւ մխիթարների մասին: Եթե անգամ համատարած արդարության կամ սոցիալական նվազագույն ապահովումն առայժմ անիրագործելի է մեր պետության համար, ուրեմն մեծահարուստները պետք է զսպեն իրենց եւ հնարավորինս ժուժկալ ու կոռեկտ կյանքով ապրեն, ու թե չեն կարող «ճոխ» չամուսնանալ` իրենց հարսանիքներից սովորույթ դարձնեն մի
«Ազգ»