Իսպանացի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեի ընկերուհին՝ Շակիրան, կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով գործընկերուհու՝ Ռիհանայի, հետ որոշել է սեպտեմբերին մեկնել Բաքու, որտեղ այդ ժամանակ մեկնարկելու է ֆուտբոլի աղջիկների մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նրանք ՖԻՖԱ-ի հետ արդեն պայմանավորվել են իրենց ելույթների մասին: Ռիհանան երգելու է քառորդ եզրափակչում, իսկ Շակիրան՝ եզրափակիչ խաղի օրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ