«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած հրապարակումից հետո ԱԺ կայքում ավելացվել են ԵԱՀԿ գործող նախագահ Է. Գիլմորի հետ հանդիպման լուսանկարները, որտեղ երեւում են նաեւ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության պատգամավորները։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման վերաբերյալ լուսանկարներում երեւում էին բոլոր հայ պատգամավորները, բացառությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու քարտուղար Արամ Մանուկյանի։ Բացի այդ, Զուրաբյանի ելույթը ներկայացված էր կիսատ, եւ չկային այն հատվածները, որտեղ նա խոսել էր ՀՀ-ում ժողովրդավարության բացակայության մասին:
«Ժողովուրդ»