Հատված ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանի հարցազրույցից;
– Պարոն Սարգսյան, այնպիսի տպավորություն է, որ Դուք Ձեր հարազատ կուսակցությունից նեղացել եք, չեք ցանկանում որեւէ շփում ունենալ ՀՀԿ–ականների հետ։
– Ոչ մեկից նեղացած չեմ, ամեն դեպքում Ձեր նշած մարդկանցից նեղացած չեմ, ես աշխատում եմ նախագահականում, նախագահից շատ շնորհակալ եմ, գոհ եմ, ոչ մի թեմա չկա։ Առավոտը 9:05 գործի եմ, 18:05-ին դուրս եմ գալիս, եթե գործ չկա, եթե հանձնարարություն չկա, եթե հանձնարարություն կա, մինչեւ 8-9-ը մնում եմ, էդքան բան։ Դուք ինձ որեւէ ղեկավարի հետ չեք կարող տեսնել, մեկի հետ հաց ուտելուց, ոչ մեկի հետ չեմ շփվում ու չեմ էլ ուզում շփվել, ոչ մեկի հետ անխտիր։ Անգամ իմ հին ընկերների, ընկեր նախարարների հետ էլ աշխատում եմ այս շրջանում չշփվել, ես չեմ շփվում, ամբողջ օրն իմ գործին եմ ու իմ ընտանիքի հետ եմ։ Այդքան բան կարող եմ ասել։
– Բայց այդ ամենի համար պատճառ է պետք, ինչո՞ւ եք որոշել այդպես կտրուկ կերպով Ձեր կոլեգաների հետ չշփվել։ Հնարավո՞ր է՝ ինչ–որ խնդիրներ ունեք նրանց հետ։
Կարդացեք նաև
– Ոչ մի պատճառ չկա, Դուք տեսնում եք՝ ինչպիսի ժամանակներ են. օդի մեջ մարդու գլխին մի բան են սարքում, անպայման ուզում են մի բան մոգոնեն, ավելորդ մի բան… Իրոք պատճառ չկա, որեւէ մեկից նեղացած չեմ, բոլորի նկատմամբ շատ ուշադիր եմ, շատ ջերմ եմ, այնպես չէ, որ որեւիցե մեկից սառնություն եմ տեսնում կամ վիրավորված եմ, չէ՛, ընդհանուրով նորմալ է։ Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ուղղակի ես այս պահին ուզում եմ հանգստանամ, իսկ ամեն մի շփում շինծու ձեւակերպվում է, ու սկսվում են անհեթեթ վերլուծություններ, որն իմ ներվերի վրա ազդում է։ Էդքան սուտ-մուտ բաներ գրին, որից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում, մի քիչ վիրավորված եմ դրանից, որ փորձում են ջուր պղտորել, ինչ-որ բան ստեղծեն, ինչ-որ մեկին վարկաբեկեն… Չգիտեմ՝ ինչու այդ մեկը ես պետք է լինեմ, եթե դրա կարիքն ու պատճառները չկան։ Դրա համար էլ չեմ ուզում որեւիցե բանի միջամտեմ՝ գործի ու տուն։ Ինչքան լուրեր լսում եք, սաղ սուտ ա, սաղ սուտ են տարածում, հնարավոր է՝ դա ինչ-որ մեկին պետք է:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»