Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է Լոնդոնի օլիմպիական խաղերում «Ոչ ասեղին» քաղաքականությունը որդեգրելու մասին: Ըստ այդմ, օլիմպիական ավանի բացման պահից (հուլիսի 16) մինչեւ Խաղերի փակման հանդիսավոր արարողության ավարտը (օգոստոսի 12) բոլոր մարզիկները պարտավոր են ձեռնպահ մնալ ցանկացած սրսկումից: Իսկ եթե դա բժշկական տեսակետից անհրաժեշտ է, նրանք պետք է հատուկ հայտարարագիր լրացնեն:
Չհայտարարագրված ամեն մի սրսկում խիստ պատժամիջոցների կհանգեցնի ոչ միայն առանձին մարզիկի, այլեւ ամբողջական պատվիրակության նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ