Եվրո 2012-ում ռուս ֆուտբոլասերների անվայել պահվածքի պատճառով Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության կարգապահական ատյանը որոշել է Եվրոպայի առաջնության հերթական ընտրական փուլում Ռուսաստանի ազգային հավաքականի հաշվարկից վեց միավոր հանել: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պատիժը պայմանական բնույթ է կրում եւ ընդգրկում է այս պահից մինչեւ Եվրո 2016-ի որակավորման փուլի անցումային հանդիպումներն ընդգրկած ժամանակահատվածը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ