Ռուս հայտնի ռեփեր Տիմատին իր մյուս ռեփեր ընկերների հետ կատարել է Ադրբեջանում հիթ դարձած «Давай, до свидания» երգը` ծաղրելով ռուսական շոու բիզնեսը, և հատկապես Ֆիլիպ Կիրկորովին:
Կարծես թե աստղային այս պատերազմը արդեն հանդարտվել է, բայց արի ու տես, որ Ռեփերի և Կիրկորովի սկանդալային հարաբերությունները թեւակոխում են մի նոր փուլ:
Տիմատին և իր ռուս ռեփեր գործընկերները ձայնագրել են «Давай, до свидания» երգը և դրա հիման վրա նկարահանել են մի հոլովակ, որը հայտնվել է YouTube-ում:
Հոլովակը մեծ արձագանք է ստացել ոչ միայն Մոսկվայում եւ Բաքվում այլեւ լայնածավալ քննարկաման առիթ է հանդիսացել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից: Ոմանք Տիմատիի այս քայլը համարում են ճղճիմ երեւույթ, ոմանք էլ հակակրանք տածելով Կիրկորովի նկատմամբ` հավանություն են տալիս:
Քրիստինա Միրզոյան