Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Օսկանյանը ունակություն ունի ապացուցել իր հիմքերը, որով նա արդար է»

Հունիս 13,2012 22:12

4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մասնագիտական բացատրություն տվեց՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ծավալված դեպքերի մասին. «Ես պետք է ուշադիր հետեւեմ այդ գործընթացին, դա՝ առաջին: Երկրորդ՝ ես ափսոսում եմ, որ այդպիսի դեպքերը հայտնաբերվում են ոչ հարիր պահին: Այսինքն՝ տալիս են առիթ իրապես կասկածելու,  որ, իմանալով հանդերձ այդպիսի երեւույթների մասին, դրանք պահվում են՝ այսպիսի պահերի համար: Իսկ մնացյալը, թե դա իրականում ինչ է իրենից ներկայացնում, ես համոզված եմ՝ պարոն Օսկանյանը տիրապետում է իրավական պաշտպանության բոլոր մեթոդներին, եւ  ես համոզված եմ` ճշմարտությունը պետք է ի հայտ արագացված տեմպով»:

Մեր հարցին՝ որքան էլ պարզ լինի, որ ոչ մի խախտում իրականում չկա, հարկերը չեն թաքցրել, դժվար չի՞ լինի դա իշխանությանը ապացուցելը՝ տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Պատկերացրեք, որ ոչ: Հարցն այն է, որ մեր օրենսդրությունը եւ գործընթացները այնպիսին են, որ եթե այդպիսի դեպքը տեղի է ունեցել, իրենք կարող են դա բացատրել, թե ինչո՞ւ է հիմա դա հայտնաբերվում, ես մնում եմ այն կարծիքին, որ եթե դա ճշմարտություն է, ապա` ինչո՞ւ այսօր: Սա ստվեր է գցում իրավապահ մարմինների գործունեության ոճի վրա: Այդպիսի երեւույթները, այդպիսի գործարքները, որոնք կարող են թվացյալ կամ իրականում այդ որակումն ունենալ, Հայաստանում հնարավորություն տալիս են մեր թե՛ օրենսդրությունը, թե՛ գործընթացները: Դա եթե նվիրատվություն է կամ եթե այնպես է, ինչպես բացատրել է հակառակ կողմը, որ գործարք է՝ հարկերից խուսափելու համար ձեւակերպել է, ախր մեր օրենքում կան այդպիսի կետեր, որոնք թույլ են տալիս ասել, թե որ մասով դա կարելի է իրականացնել, ազատվել այդ հարկումից եւ այլն: Քանի որ ես չեմ սիրում չտեսած նյութի մասին մեկնաբանություն տալ, զուտ երկու շահագրգիռ կողմերի բացատրությունների վրա հիմնվելով՝ համոզված եմ, որ բավականին շատ մեխանիզմներ ունի պարոն Օսկանյանը եւ ունակություն՝ ապացուցել իր հիմքերը, որով նա արդար է»: Մենք հստակեցրինք՝ ամեն դեպքում ըստ ձեզ քաղաքական հետապնդո՞ւմ է սա, թե՞ ոչ՝ տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Եթե միջազգային տեսակետից նայենք, ցանկացած երկիրում, եթե հետապնդում է տեղի ունենում մի մարդու, որը քաղաքականության մեջ է ներգրաված, այն էլ՝ անհայտ մարդկանցից չէ պարոն Օսկանյանը, ապա այդ տարրի առկայությունն արդեն իսկ թույլ է տալիս կասկածել, որ այդ ամենը քաղաքական հիմքերով է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930