Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանից Aravot.am-ն այսօրվա ասուլիսում հետաքրքրվեց, թե Հայաստանում մարզաձեւի զարգացման համար սպորտի պետական կառույցից աջակցություն ստանո՞ւմ է: «Ինքս տարբեր երկրների ուժային կառույցներին մասնագիտական առումով գործնական օգնություն եմ ցույց տալիս: Համագործակցում եմ Գերմանիայի, Շրի-Լանկայի, Իրանի, Վրաստանի համապատասխան կառույցների հետ եւ լուրջ գումարներ եմ վաստակում: Աշխատած գումարներս առանց ափսոսալու ներդնում եմ Հայաստանում մեր մարզաձեւի զարգացման գործում: Հայաստանում մեզ օգնող չկա, բացի մի մարդուց` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից: Նա մեր թիկունքին կանգնած է բոլոր առումներով, սկսած ֆինանսականից, մինչեւ բարոյական աջակցությունը, ինչի համար նրան խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել», – պատասխանեց Հայկ Ղուկասյանը:
Մեր հարցին, թե Հայաստանի համապատասխան ուժային կառույցներն արդյոք չե՞ն փորձում օգտվել իրենց ծառայություններից, Հայկ Ղուկասյանը պատասխանեց. «Նման առաջարկություն ժամանակին եղել է եւ ես առաջարկել եմ իմ անշահախնդիր համագործակցությունը: Սակայն առաջարկությունը շարունակություն չունեցավ: Ես չեմ պատրաստվում ինքս լրացուցիչ խնդրել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև