«Մենք փող չենք լվանում»,- պնդում է «Շեն կոնցեռնի» սեփականատեր Սամվել Բեգլարյանը, ով մոտ երկու տարի առաջ ձեռք է բերել «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերությունը :
Ինչպես հայտնի է’ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված փողերի լվացման գործի հիմքում «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության վաճառքի գործարքն է: Վարդան Օսկանյանն արդեն հայտարարել է, որ քրգործի հարուցումը քաղաքական պատվեր է իր գործունեության դեմ :
«Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերությունը դադարել է Հայաստանում գործել դեռ 2009 թվականին եւ 2010-ին Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի համապատասխան թույտվությամբ վաճառվել է գործարար Սամվել Բեգլարյանին պատկանող « Շեն կոնցեռն» ընկերությանը:
«Հանթսման» ընկերությունը և Սամվել Բեգլարյանը 2010 թվականի նոյեմբերի 29-ին դիմել են հանձնաժողով’ հայտնելով, որ «Հանթսման» ընկերության միակ մասնակից Տիգրան Կարապետյանը նախատեսում է իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը վաճառել Սամվել Բեգլարյանին: Սամվել Բեգլարյանի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի գրությամբ նշվել է, որ գործարքի նպատակն է հանդիսանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ շուրջ 20 միլիոն եվրո ներդրմամբ և «Հանթսման» ընկերության անշարժ գույքի և արտադրական տարածքի օգտագործմամբ գիպսակարտոնի արտադրության կազմակերպումը:
« Ա1+» -ը զրուցեց «Շեն կոնցեռնի » սեփականատեր Սամվել Բեգլարյանի հետ: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: