Հունիսի 15-ի առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20–ը երթևեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Կարդացեք նաև
Երևանի քաղքապետարան