Լրահոս
Օրվա լրահոսը

Արամի փողոցի էլիտար շենքերի առեղծվածը (Տեսանյութ)

Հունիս 13,2012 17:04

Aravot.am-ը «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի հետ զրույցում մի շարք սենսացիոն փաստեր բացահայտեց՝ կապված Արամի փողոցի 70-80 հասցեներում  կառուցված էլիտար շենքերի բնակարանների վաճառքի մասին:

Տեղեկացնենք, որ այդ շենքերում պետք է բնակարաններ հատկացնեին Բուզանդի փողոցի 25 բնակիչների, սակայն նրանք այդպես էլ չեն ստացել այդ բնակարանները: Իսկ թե ինչ է եղել իրականում, մեզ հետ զրույցում ներկայացրեց Ս. Բաղդասարյանը: Նա նշեց. «Արամի փողոցի կառուցապատումն իրականացվում էր 2004-ին՝ «Գապշին» ՍՊԸ-ի կողմից: Կազմակերպության հիմնադիրներն են Գագիկ Պապոյանը, Սիմոն Աղազարյանը և ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսենը: Գ. Պապոյանի, Ս. Աղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ  Անդերսենը գտնվում է ԱՄՆ-ում»:

Խոսելով Բուզանդի փողոցի բնակիչների ճակատագրի մասին՝ պարոն Բաղդասարյանը նշեց. «Այդ շենքերում պետք է բնակարաններ տրամադրվեին Բուզանդի փողոցի բնակիչներին: 25 քաղաքացիներ ակնկալում էին, որ երեք տարի հետո բնակարան կստանան Արամի փողոցում, սակայն իրականում այդ քաղաքացիները առ այսօր հայտնվել են փողոցում՝ ձեռքներին ունենալով ընդամենը մի թուղթ, որը, ներողություն եմ խնդրում, դարձել է զուգարանի թուղթ: Մեր կատարած հետազոտության արդյունքում պարզվեց, որ Արամի փողոցում կառուցված էլիտար շենքերում բնակարաններ ունեն և դատարանի որոշումով պիտի ստանային նախագահի վերստուգիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը՝ թվով 11 բնակարան՝ իր կինը, քույրը, քենին և զոքանչը,  Ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Լևոն Հակոբյանը»:

Ավելի մանրամասնելով՝ պարոն Բաղդասարյանը նշեց. « Այդ բնակարանները ժամանակին վաճառվել են «Բարս» գործակալության կողմից, որի տերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է: Այդ 142 բնակարանները, որոնք «Բարս» գործակալության միջնորդությամբ վաճառվել են, կադաստրում գրանցվել են 700-ից ավելի քաղաքացիների անունով: Ուստի այն փաստը, որ Երևանում ոչ մի պետական կարիք չի եղել և գերակա շահ չկա, վկայում է այս օրինակը: Շինարարությունն ուղղակի փողերի լվացում է, շինարարությունը ուղղակի դարձել է փող աշխատելու կեղտոտ գործարք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930