Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բրյուսով ավարտած անգլերենի մասնագետ հարս ունենալը մոդայիկ է

Հունիս 13,2012 16:58

«Հավանաբար  խորհրդային շրջանից է եկել, մի քիչ էլ ազգային առանձնահատկության հետ է կապված, այն, որ այսօր բուհ ընդունվելը մի շարք նպատակներ է հետապնդում, բանակից խուսափել, օժիտի դիպլոմ եւ այլն:  Այսօր համատարած բուհի ընդունելություն է կատարվում, ինչը սթրեսային իրավիճակ է ստեղծում ոչ միայն դիմորդների, այլեւ ծնողների ու հարազատների մոտ»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով քննական շրջանում առաջացած սթրեսներից, ասաց թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը, նշելով, որ քննությունն ինքնին տագնապային իրավիճակ է ակնկալում: Ըստ Մադաթյանի՝ « եթե նկատենք՝ քննությունների շրջանում հանրապետությունում մնացած գործընթացները սկսում են մահանալ: Նույնիսկ առեւտուրն է պակասում, որովհետեւ ազգովի ընդունելության ենք պատրաստվում»:

Մադաթյանի խոսքերով՝ «օժիտի թուղթ» ասվածը շարունակում է ուժի մեջ մնալ, եւ բոլորի համար, օրինակ՝ բժիշկ հարս կամ Բրյուսով ավարտած անգլերենի մասնագետ հարս ունենալը մոդայիկ է, չհաշված այն, որ  հաճախ բարձրագույն ավարտածների մեծամասնությունը չի էլ աշխատում իր մասնագիտությամբ, սակայն կարեւորը՝ «սկեսուրը կասի, որ հարսը բժիշկ է»:

Անդրադառնալով բանակ գնացող դիմորդների խնդրին՝ Մադաթյանը նշեց. «Այսօր բանակից օբյեկտիվ ազատվածների թիվը բավականին մեծ է, որովհետեւ այդ երեխաները ծնվել են վատ տարիներին: Ինչ վերաբերվում է հոգեբանական վիճակին, որ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես երեխաներին  տանում են բանակ, ապա՝ ես լուրջ տարբերություն չեմ տեսնում դպրոցն ավարտելուց հետո բանակ գնացածի եւ մյուսների միջեւ՝ հակառակը, հաճախ բանակն իր դաստիարակությունն է տալիս, հետագայում մասնագիտության առումով կողմնորոշվելու հարցում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930