Իրաքի իշխանությունների համաձայն, երկրի մի քանի քաղաքում որոտացել են պայթյունների այն ժամանակ, երբ շիաներն անցկացրել են կրոնական ամենամյա երթերը:
Պայթյունների պատճառով ընդհանուր առմամբ զոհվել է 44 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:
Պաշտոնյաների վկայությամբ, Բաղդադի արվարձաններում չորս մեքենաների մեջ տեղադրված ռումբերի պայթյունի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ, իսկ հյուսիսային Բալադ շիական քաղաքում երկու մեքենաների պայթյունների պատճառով զոհվել է հինգ մարդ:
Երկրի կենտրոնական Հիլա քաղաքում նման եղանակով իրականացված հարձակումների զոհ է գնացել առնվազն 21 մարդ:
Կարդացեք նաև
Իրաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյուններն իրականացվել են երկրում փոքրամասնություն կազմող սունիների կողմից, սակայն համընկել է նաև երկրում ծավալված ճգնաժամի հետ, որի ընթացքում սունի և քրդական փոքրամասնությունները փորձել են պաշտոնից հեռացնել շիա վարչապետ Նուռի ալ-Մալիքիին՝ մեղադրելով վերջինիս իշխանությունը շիաների ձեռքում կենտրոնացնելու մեջ:
Իրաքում բռնությունների ալիքը, ի համեմատ 2006 և 2007 թվականներին, մի փոքր նվազել է, սակայն ամբողջ երկրում հարձակումները դեռևս շան հաճախ են տեղի ունենում:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»