Ադրբեջանի ոստիկանությունը երեկ «խուլիգանության» մեղադրանքով ձերբակալել է ֆոտոլրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովին։
Հուսեյնովը աշխատում է «Հանուն թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտ» կազմակերպության եւ «Թուրան» անկախ լրատվական գործակալության համար։
Ֆոտոլրագրողի գործընկեր Էլչին Սադիգովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը փոխանցել է, որ ըստ իրավապահների` անցած ամիս «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախաշեմին Բաքվում կայացած ընդդիմության չարտոնված հանրահավաքի ժամանակ Հուսեյնովը վիրավորել եւ մարմնական վնասվածքներ է հասցրել ոստիկաններին։
«Ազատություն» ռադիոկայան