Ամերիկյան AABC հեռուստաընկերության «Հայտուն» հեռուստաժամի հեղինակ Համլետ Ներսիսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ցուցադրելով Չինաստանից դեպի Լոնդոն երկաթգծի քարտեզը, որը անցնելու է նաեւ Երեւանով, Ստամբուլով, ասաց. «Արդյոք պատրա՞ստ ենք միանալ այդ համաշխարհային նախագծին, թե մենք դեռ ինչ-որ տեղ, գիշերային ակումբներում քնած ենք»:
Ըստ Համլետ Ներսիսյանի, այդ ուղին կոչում են «երկաթե մետաքսի ճանապարհ»: Չինաստան-Լոնդոն երկաթգծից օգտվելու է աշխարհի բնակչության մոտ 75 %-ը: Արագընթաց գնացքը Չինաստանից Լոնդոն կհասնի 2-3 օրում: Գնացքի արագությունը կլինի 320 կիլոմետր ժամում: Նախագծի արժեքը $15 միլիարդ է: Ըստ քարտեզի, գնացքը Երեւանում կանգառ է ունենալու: Պարոն Ներսիսյանի տվյալներով, Չինաստանն իր բաժին աշխատանքները կավարտի 10 տարուց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ