Այսօր պաշտոնապես քննակենտրոններում հրապարակվել են հունիսի 8-ին կայացած ռուսաց լեզու առարկայի քննության արդյունքները: Քննական կարգի համաձայն, հունիսի 14-ին, ժամը 9-18-ը քննակենտրոններում կկայանա քննության արդյունքների բողոքարկումը: Տեղեկացնենք, որ ռուսաց լեզվից 20 միավոր չի գրանցվել, մեկ հոգի ստացել է 19,75 միավոր, մեկ դիմորդ էլ ՝ 19,5:
Ռուսերենի միջին միավորը 10,3 է, 17,5-19,75 է ստացել 32 դիմորդ, 13,5-17,25 միավոր՝ 206 հոգի: 7,5-13,25 միավոր վաստակել է 684 դիմորդ, իսկ կտրվողները 260-ն են կամ դիմորդների 22 %-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ