Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժող բրիգադի անդամներին 50.000 դրամի չափով տուգանելու Վարչական դատարանի որոշումը դերասան Սերգեյ Դանիելյանի համար ոստիկանության մեսիջն էր արտահայտում. «Տեսեք, տեսեք, ճիշտ է, ձեր ասածն արեցինք, բայց մենք պետություն ենք, բայց պետք է համը հանենք, այսինքն՝ միշտ էլ պետք է ցույց տանք մեր ուժը, որ ուզենք՝ կարող ենք ձեզ պատժել»:
Դերասանի խոսքերով, վարչական տույժի ենթարկելով, նաեւ մտադրություն ունեն քաղաքացիական ակտիվությունը սահմանափակել. «Եղել պրծել է, բայց պետք է ցույց տան, որ հանկարծ չուրախանաք, մենք պետություն ենք, իշխանություն ենք եւ յուրաքանչյուր ընդվզում մեր դեմ պատժվելու է: Այն, որ մենք քաղաքակիրթ լինելուց շատ հեռու ենք եւ դեռ մի 100 տարի էլ չենք հասնի, դա փաստ է: Որովհետեւ քաղաքակիրթ երկրում պուրակների մեջ եւ որեւէ հանգստի վայրում ոչինչ չի կառուցվում, չեն քանդվում հուշարձաններ, ոնց որ հիմա Աֆրիկյաններենց շենքն է քանդվում, քաղաքի մեջտեղում չեն կառուցում վիսոտկեք, չեն կտրվում անտառներ»: Հ
իշեցնենք, որ ոստիկանությունը դատարանից պահանջել էր ոստիկանների հրամաններին չենթարկվելու համար պատասխանատվության ենթարկել ապամոնտաժող բրիգադի անդամներին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ